Եգիպտոսցիները պնդում են, թե ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, հեպատիտն ու այլ վարակներ բուժող սարք են ստեղծել


19:12 , 30 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Եգիպտոսի զինված ուժերը Կահիրեի ռազմական հոսպիտալում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել բավական անսպասելի հայտարարությամբ, ըստ որի իրենք ստեղծել են սարք, որն ունակ է ախտորոշել ու բուժել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, հեպատիտ C-ն ու մի շարք այլ վարակներ։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ներկայում սարքը գտնվում է փորձարկման փուլում, որը կտևի դեռևս 6 ամիս։ Աղբյուրը հավելում է, որ Եգիպտոսի բանակն ավելի վաղ՝ փետրվարին, խոստացել էր այսպիսի հեղափոխական սարք ներկայացնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ