Ֆիլմը հայտնվեց Երեւանի ավերվող ու կիսաքանդ շենքի վրա


09:28 , 30 հունիս, 2014

Նոր վերադարձա Աֆրիկյանների տան մոտից, որտեղ ցուցադրում էի «Երեւանի գլխավոր գաղտնիքը» ֆիլմս` Ալեքսանդր Թամանյանի կյանքի, սիրո ու ստեղծագործության մասին: Երիտասարդները էկրանի փոխարեն օգտագործեցին հենց Աֆրիկյանների տան ճաքած պատը եւ մթության մեջ ստեղծվեց կախարդական մի պատկեր` Երեւանի կառուցման ու Երեւանը կառուցողի մասին ֆիլմը հայտնվեց Երեւանի ավերվող ու կիսաքանդ շենքի վրա: Մոտ քառասուն մարդ էր եկել ու շուրջ տասը ոստիկան...