Հալեպում իրավիճակը հանդարտ չէ, իսկ կենցաղային դժվարություններն ավելի են խորացել


09:08 , 30 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հալեպում շարունակվում են կենցաղային դժվարությունները։

Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը գրում է, որ ջրի և էլեկտրաէներգիայի տագնապը շարունակվում է, իսկ օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի։

Անվտանգության վիճակը ևս չի բարելավվել։

Զինյալ խմբավորումների կողմից արձակվող հրասանդերի արկերն ու հրթիռները շարունակում են վտանգի մեջ պահել քաղաքի խաղաղ բնակչության կյանքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ