Հասարակության ակտիվությունը մարեց, Ռուբեն Հայրապետյանի գործը տարվում է դեպի «լայց» տարբերակը


10:56 , 9 օգոստոս, 2012

Փաստերից չես փախնի: Հասարակությունը ակտիվացավ և դուրս եկավ փողոց, Ռուբեն Հայրապետյանը և մանդատը վայր դրեց, և իր թիկնազորին հանձնեց և արդեն մտածում էր երկիրը լքելու մասին: Հասարակության ակտիվությունը մարեց, քրեական գործը տարվում է դեպի լայց տարբերակի, Ռուբեն Հայրապետյանը արդեն փորձում ա հետ պահել մանդատը, իրա թուլեքը Հարսնաքարի վրայից ձու են շպրտում մոմ վառողների վրա, դեռ կողքից էլ Բուռնաշը առյուծ կտրած լեզվին ա տալիս, մոմ վառողներին անվանելով տականքներ և այլն...