Հարգելի Վալերի Օսիպյան,
Դուք մեծ ծառայություն եք մատուցել գործող քրեական ռեժիմին։ Երեւի լուրջ հիմքեր եք ունեցել այդ ծառայությունը մատուցելու համար։
Հիմա քրեական ռեժիմը որոշել է ձեզ պատժի ենթարկել։
Ես արդեն մեկ տարուց ավել է, ինչ հանդես եմ գալիս կոչով՝ ստեղծել քաղաքացիական ոստիկանություն (պարեկազոր)։
Քաղաքացիական հանրությունը իր մեջ առայսօր չի գտել մեկին, ով կարող է ղեկավարել այդ հանրային նախաձեռնությունը։
Ունեմ առաջարկ․ եթե քրեական ռեժիմի կողմից ձեր նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է՝ դուրս եկեք ոստիկանության ծառայությունից եւ գլխավորեք քաղաքացիական ոստիկանություն (պարեկազոր) ստեղծելու նախաձեռնութունը։
Ես ինքս այդ դեպքում պատրաստ եմ աջակցել ձեզ այդ հարցում, ինչպես նաեւ կներդնեմ ամենը՝ քրեական ռեժիմի հետապդումից ձեզ պաշտպանելու համար: