Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ խորհրդակցությունների. Լավրով


13:30 , 28 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Մոսկվան նախկինի պես պատրաստ է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ խորհրդակցությունների Եվրամիության հետ նրանց ասոցացման կոնտեքստում տնտեսական քաղաքականությունը հարմարեցնելու հարցով, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Вести в субботу с Сергеем Брилевым» հաղորդմանը տված հարցազրույցում, գրում է ria.ru-ն:

«Մենք ցանկացած պահի պատրաստ ենք խորհրդակցությունների, այդ թվում և վրացի գործընկերների հետ. մեր երկրներն առևտրային հարաբերություններ ունեն, որոնք մենք ցանկանում ենք զարգացնել»,- ասել է ռուս նախարարը:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանն իրավիճակին կնայի «միակ հարցի տեսանկյունից՝ որքան կվատանան Ռուսաստանի և ԱՊՀ ազատ առևտրի գոտում մնացած մյուս երկրների համար առևտրային պայմանները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ