Փլվում են հայաստանցիների և սփյուռքահայերի ստեղծած երկկողմանի միֆերը


23:46 , 8 օգոստոս, 2012

Սփյուռքի գաղթօջախներին երկար ժամանակ փորձում էին խաբել, թե Հայաստանը զարգացման ուղու վրա է և վագրի թռիչքներով գնում է առաջ, իսկ Հայաստանի բնակչությանն էլ իր հերթին խաբել են, թե առկա է հզոր ու ամենակարող սփյուռք: Հիմա այս երկու միֆերը երկկողմանի փլվում են՝ համ սփյուռքահայերն են մանրից տեղեկանում, թե ինչ է իրենից ներկայացնում իրական Հայաստանը, համ էլ հյաստանաբնակներն են իմանում սփյուռքի իրական պոտենցիալի մասին: Ու այստեղ սկսվում է համազգային դեպրեսիան...