Բակո Սահակյանն ուղերձ է հղել Արցախում մեկնարկած միջազգային կրթական համաժողովի մասնակիցներին


11:00 , 28 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մեկնարկի կապակցությամբ: 

Ուղերձում ասված է. «Համաժողովի հարգարժան մասնակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Ի սրտե ողջունում եմ «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մասնակիցներին:

Նման միջոցառումների անցկացումն Արցախում` Հայաստանի և արտերկրի ճանաչված գիտնականների ու փորձագետների, կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, պահանջված է և կարևոր: Այսպիսի ձևաչափով քննարկումները հնարավորություն կտան ավելի լայն ու խորացված պատկերացում ստանալ աշխարհում և առաջատար պետություններում կրթության զարգացմանն առնչվող հիմնախնդիրների, դրանց լուծման տարբերակների և մեր հանրապետությունում հաջողված մոտեցումների կիրառման հեռանկարների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ