Աֆրիկյանների տան հետ կատարվողն անօրինական է. Հանրային խորհուրդը քննարկեց վիճահարույց հարցը


18:06 , 27 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հանրային խորհրդում այսօր քննարկվեց Երևանում պատմամշակութային ժառանգություն Աֆրիկյանների տան հարցը, որի ընթացքում խորհուրդը գտավ, որ այն, ինչ արվել է Աֆրիկյանների տան հետ, անօրինական է:

Քննարկմանը մասնակցեց նաև Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության գործակալության Երևանի տարածքի բաժնի պետ Կարո Այվազյանը, ով ասաց, որ Երևանի քաղաքապետարանի հետ շուրջ մեկ տարվա բանակցությունների արդյունքում եկել են համաձայնության, ըստ որի 14 շենքեր, որոնք մշակութային հուշարձան են, սակայն տարածքները վաճառված են, ընդգրկվել են հուշարձանների տեղափոխման ցանկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ