Գերմանական «համերաշխությո՞ւն»


21:10 , 26 հունիս, 2014

Բոլոր նրանք, ովքեր չեն հետևել ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի Գերմանիա-ԱՄՆ հանդիպման առաջին կեսին, գուցե պնդեն, թե խաղը պայմանավորված է: Բանն այն է, որ առաջին 45 րոպեներին գրանցված ոչ-ոքին, անկախ զուգահեռ ընթացող Պորտուգալիա-Գանա հանդիպման արդյունքից, 1/8 եզրափակչի ուղեգիր է ապահովում հենց առաջին երկու հավաքականներին:
«Դավադրության սիրահարները» պնդում են, թե ԱՄՆ գերմանացի մարզիչ Յուրգեն Կլինսմանն իր հայրենակիցներին հենց «հաղթական» ոչ-ոքիի տարբերակն է առաջարկել՝ թեև երկու հավաքականների մարզիչները կտրականապես հերքում են համաձայնությունների փաստը:
Ինչևէ, զուգահեռ ընթացող հանդիպմանը Պորտուգալիայի հավաքականը նվազագույն 1:0 հաշվով հաղթում է Գանայի ընտրանուն: