Հայաստանում էլ շատ լավ գիտեն, որ տեսախցիկների տեղադրման հիմնական նպատակը քաղաքացիներին հետևելն է


14:42 , 26 հունիս, 2014

Գերմանական փորձով ես էլ կիսվեմ:
Ասեմ՝ իմանաք: Այստեղ էլ քիչ չեն խախտում անողները: Հատկապես լուսացույցերով խաչմերուկներին: Դեղինի և վերջին պահին կարմիրի տակ խաչմերուկով հաճախ են անցնում:
Հետաքրքրվեցի Գերմանիայի վարորդներից ճանապարհներին տեղադրված տեսանկարահանող տեսախցիկների և արագաչափերի մասին ու չեն վախենում, որ կնկարեն ու կտուգանեն խախտման համար:
Պարզվում է, որ արագաչափերը մայրուղու վրա են միայն, իսկ քաղաքի ներսում տեսախցիկներ շատ քիչ կան, եղածներն էլ ֆոտոնկարահանող են, իսկ տեսանկարահանող չկա, քանի որ դրանցով ներխուժում են մարդու անձնական կյանքը և հակասում են մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիային:
Վստահ եմ, որ Հայաստանում էլ շատ լավ գիտեն, և տեսախցիկների տեղադրման հիմնական նպատակը ոչ թե ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը ֆիքսելն է, այլ քաղաքացիներին հետևելը: