Ասոցիացիաներ՝ կապված Ալեքսանդր Հարությունյանի էս ստեղծագործության հետ (Video)


15:22 , 24 հունիս, 2014

Մոտ երկու տարի առաջ, Ստեփանակերտ, կենտրոնական զբոսայգի, երեկո: Մեր մտնելուն պես շատրվաններն ու էս ստեղծագործությունը միացավ: Օդում ու քաղաքում տաք աշուն էր, խաղաղություն երկրի վրա, մարդկանց հոգիներում ու աչքերի մեջ: Այգում հիմնականում երիտասարդներ էին, ու ինձ զարմացնում ու հիացնում էր նրանց հանգստությունը, ագրեսիայի կատարյալ բացակայությունը: Ու ամենակարևորը՝ նրանց դեմքներից երևում էր՝ ինչ է պետք իրենց էս կյանքից ու աշխարհից: