Մահացել է ամերիկացի ջութակահար-վիրտուոզ Ռուջերո Ռիչչին


17:25 , 7 օգոստոս, 2012

Օգոստոսի 6-ին 94 տարեկան հասակում սրտի աշխատանքի անբավարարությունից մահացել է ամերիկացի ջութակահար-վիրտուոզ Ռուջերո Ռիչչին: Երաժիշտը հռչակավոր է դարձել Պագանինիի ստեղծագործությունները կատարելուց հետո... նրան անվանում էին «20-րդ դարի Պագանինի»: 
Ջութակ նվագել սովորել է վեց տարեկանում: Կյանքի ընթացքում Ռիչչին տվել է ավելի քան 5 հազար համերգներ 65 երկրներում...