Ունիվերսիադայում լավագույնը ճանաչվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը


12:44 , 23 հունիս, 2014

Մայիսի 15-ից 30-ը տեղի ունեցավ Առաջին մարզամշակութային և ինտելեկտուալ միջբուհական Ունիվերսիադան։ Ունիվերսիադային մասնակցում էին ՀՀ ԲՈՒՀ-երը։ Հատկանշական է, որ մասնակցում էր նաև Արցախի պետական համալսարանն ու Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Խորագիրը՝ «Միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ»: Լավագույն ԲՈՒՀ ճանաչվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, 2-րդ տեղը զբաղեցրեց Երևանի պետական համալսարանը, 3-րդ՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Փակման արարողությանը ներկա էր նաև ՀՀ Պաշտպանության նախարարը: