Բարոյազրկությունն ու ջունգլիների օրենքներն արդարացնելը գռեհիկ կոնֆորմիզմ է


22:13 , 22 հունիս, 2014
Դատական ծառայության 
երկրորդ դասի խորհրդական

 ժուռ. օրագրից՝ գլանակի տևողությամբ

Մեր ժամանակի վտանգավորությունն այն չէ, որ երկրի վրա մի խումբ անբարոյական մարդիկ, բախտախնդիրներ, բանդիտներ ու ավազակներ են ապրում: Հասարակության այդ վիժվածքները միշտ էլ գոյություն են ունեցել. պատահել է նույնիսկ, որ ստորին խավերից մեծ մարդիկ են դուրս եկել: 
Մեր ժամանակի առանձնահատուկ վտանգավորությունն այն է, որ այժմ գրողները, հրապարակախոսները անկեղծորեն հավատացած են, թե, արդարացնելով բարոյազրկությունը, թուլամորթությունը, ջունգլիների օրենքը և անկերպար արվեստը, արիաբար են վարվում:
Մինչդեռ դրանում հերոսական ոչինչ չկա՝ դա ամենագռեհիկ կոնֆորմիզմ է: