Ինչպես դիմադրել անորոշությանը


13:18 , 7 օգոստոս, 2012

Եթե մտովի պատառոտում ես շապիկդ, հայելու մեջ չես նայում, որովհետև գիտես, որ ցանկացած սարսափ ֆիլմում երանելի կերպար կլինես, եթե շրջապատող ամեն ինչ ուղարկում ես  "գրողի ծոցը", կամ փշոտել ես մացառախոզի/дикобраз/ պես, նշանակում է քեզ դանդաղ  կուլ է տալիս ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ:

Սա սղոցում է մեր նյարդերը, բայց դարձնում ավելի դիմացկուն, չափում է մեր համբերությունը` մարզելով այն, նրա պատճառով վատնում ենք մեզ համար այդքան թանկ ժամանակը:
Անորոշություն կարող է լինել ցանկացած երևույթում:Սպասվելիք որևէ բանի դեպքում մենք օրական 10անգամ ստուգում ենք մեր էլեկտրոնային փոստը, հեռախոսը ձեռքում շնչում-արտաշնչում:Այն մարդու նկատմամբ , ով մեզ պատանդ է վերցրել իր անորոշությամբ, ցուցաբերում ենք հրեշտակային վերաբերմունք` ատամները պինդ սեղմած, սակայն  պատրաստ հոշոտելու նրան:
Իսկ ինչպես դիմակայել անորոշությանը?
  • Մարզում ենք ուղեղը, տանում նրան ուրիշ ուղղությամբ, ֆիլմեր դիտում, գրքեր կարդում, սկսում ուսումնասիրել մոռացված գիտություններ, վերցնում ավագ դասարանի կենսաբանության դասագիրք ու խճճվում տերմինների մեջ:Հիշում թե մաթեմատիկայի որ  խնդիրներից էինք մենք կաղում ցածր դասարաններում ու սկսում կազմել նմանատիպ առաջադրանքներ:
  • Եթե վերոհիշյալ գործողությունները ավելի են նյարդայնացնում, կարելի է փոխել միջավայրը:Կարելի է որևէ տեղ գնալ:Որևէ կորած-մոլորած գյուղ:Որպեսզի տան անդամների վրա չթողնեք խելագարի տպավորություն, ասեք, որ ձեզ սկսել են հետաքրքրել պատմամշակութայի վայրերը:Մոլորված գյուղը կստիպի  ավելի պրիմիտիվ ու հանգիստ կերպով նայել ամեն ինչի:
  • Եթե սա էլ ձեր դեպքը չի, քնաբեր ընդունեք և քնեք:Արթնանալուց հետո փորձեք նախորդ երկուսը:/կատակ էր/
  • Եթե կրծոտում եք ձեր եղունգները և կռճտացնում ատամները անորոշությունից, մի բան էլ ձեռնարկեք մազերի վերաբերյալ:Օրինակ կարելի է չոլկան կտրել արմատից, հիմա նման անփույթ սանրվածքները չափազանց նորաձև են:Կարծում եմ, որ շատ արագ  կզղջաք ձեր արածի համար և կհասկանաք, որ անրոշությունը չնչին բան էր ֆիզիկական վնասի դիմաց:
  • Եթե համբերությունը հատել է, գրքեք որևէ բարձ, և լացեք:Բարձը ցանկալի է ձերըլինի, որպեսզի հետագայում ավելի սթափ վիճակում հասկանաք, որ չարժեր նման աննշան բանի պատճառով ողբ կապել սեփական բարձի վրա:
  • Եթե ֆինանսապես կայացած եք, նվիրեք ձեզ մի ամբողջ օր իր բոլոր վայելքներով:Ընդուպ մինչև հարբելը որևէ ակումբում կամ բարում:Սկսեք շոփինգից, հետո այցելեք մարզասրահ կամ լողավազան, չմոռանաք մերսվել ամրակազմ ջիգիթի կողմից, հետո զբոսնեք, իսկ երեկոյան` վերը նշվածը պարտադիր է:
  • Դեռ չեք մոռացել անորոշության մասին, տրվեք երաժշտությանը:Սկսեք դասականից, բայց եթե նրա ներքո լսվում է ձեր անհանգիստ քունքերի տկտկոցն ու սրտի զարկերը, խլացրեք դրանք ռոքով:Չմոռանաք երգչի իմիտացիան անել: Տան անդամներին ուղարկում ենք հարևանի տուն սուրճ խմելու` անկախ նրանից տանը մարդ կլինի թե ոչ և որքան հնարավոր է, նույնիսկ կարելի է բարձր ձայնով գերազանցել երգչին: Հավատացած եղեք ամբողջ նեգատիվն ու անհամբերությունը, որ կուտակվել էր ձեր մեջ, միանգամից հօդս կցնդի: 
  • Եթե  անորոշությանը պատասխանվում է անորոշությամբ, դա կարող է  հակառակ էֆեկտը ունենալ:Այն կօգնի մեզ դառնալ  անտարբեր երևույթի նկատմամբ:Անորոշությունը կկորցնի իր անզուգականությունը, ժամանակի ընթացքում կմոռացվի:
  • Եթե մեր անորոշությունը չի ուզում որևէ կերպ իր տեղը զիջել հանգստությանը, զանգում ենք մոտիկ ընկերոջը կամ ընկերուհուն ու սկսում դարդախեղդ լինել:Եթե փոքր ինչ հավասարակշիռ է ընկերուհին, կարող է ձեզ այդ վիճակից դուրս հանել, եթե ավելի զգայուն կերպար է, փաստորեն դուք պետք է  հուսադրեք նրան:Դա օգտակար կլինի այնքանով, որ դուք կհասկանանք , թե ինչքան ուժեղ եք դուք, իսկ անորոշությունը իրականում  ոչինչ է համեմատած լուրջ խնդիրների հետ:
Եղեք առողջ, իսկ անորոշության նման խնդրին, որն իզուր կլանում է մեր ժամանակը,  նայեք արհամարհանքով:Վայելեք կյանքն ու հաճույք ստացեք նրա ամեն մի պահից....