Ծերուկը դարձել է անտանելի, կամ մեծ բեմը դերասան է կորցրել


16:18 , 20 հունիս, 2014

Հոգեհացի արարողությանը քաղաքական ելույթներ դեռ չէինք տեսել։ Լ.Տ.-Պ-ի լսարանն այնքան է կրճատվել, որ սկսել է օգտագործել հոգեհացի սեղանը։ Միայն հրեշը, գազանը, սրբություն չունեցող մարդը կարող է գնալ նման քայլի։ Ցավում եմ, որ երբեմնի քաղաքական «գիգանտը» վերածվել է բանսարկու, տեղի ու ժամանակի գիտակցումը կորցրած զառամյալի։
Եթե մահացած ընկերոջ հիշատակը հարգելու էր եկել, ապա այնքան բան կար նրա մասին ասելու, որ հերթը իշխանություններին չպետք է հասներ։

Հ.Գ.- Լ.Տ.-Պ.-ին նախկինում իմ դրած դիագնոզն էլ մնում է ուժի մեջ։