Հորոսկոպային սանրվածքներ


22:36 , 6 օգոստոս, 2012

Աստղաբանները պնդում են, որ մազերի երկարությունը, գույնը, անգամ ձևը ազդեցություն են ունենում մարդու կյանքի ընթացքի վրա:

Օրինակ երկար մազերը շատ էներգիա են կլանում տիեզերքից, որը ինչ խոքս լավ է, սակայն  էներգիան  յուրացնելու  համար ժամանակ է հարկավոր, որը միշտ չէ, որ բավականացնում է:

Այսպես օրինակ  ջրային նշանի կանանց խորհուրդ են տալիս ունենալ երկար, ուղիղ մազեր: Սա նպաստում է տիեզերքից շատ էներգիա կուտակելուն և կայունություն պահպանելու համար:

Հողի նշանի կանանց խորհուրդ են տալիս ունենալ կարճ, պրակտիկ սանրվածքներ: Կարճ մազերով մարդիկ արագ են կողմնորոշվում ու կենտրոնանում: Ավելի համարձակ են:

Կրակի նշանի կանանց նախընտրելի է ունենալ մեղրագույն կամ ոսկեգույն մազեր: Այս գույներն արագացնում են օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները:Բացի այդ, կրակի նշանի բնորոշ են այս գույները:

Օդի նշանի կանանց խորհուրդ է տրվում ալիքձև սանրվածքներ ունենան: Ըստ աստղաբանները դա հեշտացնում է շփումը մարդկանց հետ: