Գյուղացուն դատում են 85 մլն դրամ չոր՝ խոտն այրելու համար


00:45 , 20 հունիս, 2014

Գյուղացուն դատում են 85 մլն դրամ՝ չոր խոտն այրելու համար...սա, մեղմ ասած, աննորմալություն է. նախ՝ գյուղացուն որտեղի՞ց էդքան փող:
Իսկ գուցե գյուղացի՞ն չի այրել, այլ նրան պատվիրել կամ ստիպել են, հետո էլ բռնել տվել:
Գուցե ա՞յլ մարդ է այրել՝ ապօրինի անտառահատման հետքերը թաքցնելու նպատակով:
Գուցե էլի՞ շարունակեմ ու գուցե լուսանկարներ հրապարակե՞մ, թե պետք չի: Հերիք է անմեղ գյուղացիների կյանքն ուտեք, իսկ եթե օրինախախտ եք ուզում, հասցեներն ունեք, գնացեք դրանց տուգանեք, գոնե 85 դրամ, տեսնեմ հլա դուխներդ կհերիքի...թարգեք էս շոուները ու հանգիստ թողեք առանց էդ էլ տուժված գյուղացոնց:
Հ.Գ. Տեսնե՞ս ով ա էս աննորմալ որոշման հեղինակը..........իմանաք՝ ձեն հանեք հրապարակավ մի քանի հարց տամ, որ մի էդքան էլ ինքը տանի մուծի, վատ աշխատանքի համար....

Կից նյութը կարդացեք այստեղ: