Կարևորը տրաֆիկն է, բռնաբարված աղջիկ երեխեքի հետագա ճակատագիրը՝ հեչ


15:10 , 19 հունիս, 2014

Լրատվական կայքերը նյութերի նոր «աղբյուր» են գտել: Լրագրողները օրերով նստում են դատական տեղեկատվական համակարգի DataLex.am կայքում ու բռնաբարությունների, սպանությունների և գողությունների մասին «լուրեր» գողանում: Իրանց արևին, դատական պրոցես են լուսաբանում:

Առաջ էտպիսի մեկ-երկու կայք կային ընդամենը: Հիմա վարաքը էպիդեմիկ բնույթ է ստանում կամաց-կամաց: Ու ոչինչ, որ էտ սաղ դատական գործերի հետևում խեղված ճակատագրեր ու անմեղ մարդկանց պատիվն է: Կարևորը, էս դեպքում, տրաֆիկն է: Բռնաբարված աղջիկ երեխեքի հետագա ճակատագիրը հեչ: