Եթե տերդ իր շրջապատին զիզի-բիզի բաներով զարմացնի, դու էլ այդպիսին կդառնաս


22:02 , 17 հունիս, 2014

Երբեք ուրիշի հագի կոստյումի բրենդային մակնիշը չեմ նկատել, նույնն էլ ժամացույցի, չի հետաքրքրել...
Նման կենցաղային մանրուքները նկատելու համար պետք է հաստագլուխ քաղքենի լինես ու հանկարծ չմոռանաս օրերով եթերում աշխատավարձ-կոստյում թեման արծարծես...
Չնայած, եթե տերդ իր շրջապատին նման զիզի-բիզի բաներով զարմացնի, դու էլ այդպիսին կդառնաս: Ինչպես ասում են` շանը շան կողքը կապես, կամ հաչալ կսովորի կամ էլ կծել...