Մի ժամանակ ամեն ինչ փողոցում էր արվում, հիմա միայն Ֆեյսբուքում


11:44 , 12 հունիս, 2014

Մի ժամանակ ամեն ինչ փողոցում էր արվում. ակտիվիստներ, ցուցարարներ, բախումներ, գոնե Մաշտոցի պուրակ հետ բերեցին, տրանսպորտը չթանկացավ, կենսաթոշակայինը չգիտեմ էլ՝ ինչ եղավ: Գոնե ոստիկանները գործ ունեին, հիմա էնքան են պարապ մնացել, որ ձեր հետևից ընկել են ֆեյսբուքում, ու դարձել ենք կոմպյուտերային խաղ: Դիմակներն ու տոմատով կրակող ատրճանակներն են պակասում: Իսկ ամենակարևորը՝ մտնում ենք Մաքսային, թանկանում է էներգիան, կթանկանա պարենն ու տրանսպորտը, դատավորների հանդգնությունը հասել է էպիկենտրոնին, բայց, մեկ է, գլխով մեկ խցկված եք ֆեյսբուքում 24 ժամ ու ձեզ պատկերացնում եք հայրենասեր....молодцы, так держать: