Հանրապետության տարածքում հունիսի 10-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, 11-14-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Օդի ջերմաստիճանը 11-14-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում՝ 10-ին և 14-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
11-13-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: