Տեր-Պետրոսյանի ծանրակշիռ խոսքը մերկացնում է Սերժ Սարգսյանի թիմի մնացորդների կատարյալ սնանկությունը` քաղաքական մտածողության ոլորտներում


23:06 , 9 հունիս, 2014

Հերթական անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի փաստարկված և ծանրակշիռ խոսքը ամբողջովին մերկացնում ու բացահայտում է Սերժ Սարգսյանի թիմի մնացորդների կատարյալ սնանկությունը՝ քաղաքական մտածողության, տրամաբանության ոլորտներում: Կրկին անգամ ի հակադարձումն Տեր-Պետրոսյանի կողմից բերված փաստերի մենք բացի խոհանոցային բամբասանքների մակարդակի մտքերից որևէ տրամաբանական պատասխան իշխանության կարկառուն ներկայացուցիչների կողմից չլսեցինք:

Ավազակախմբի ներկայացուցիչներին կարելի է ընդամենը լռելու և սեփական խղճուկ կացությունը էլ ավելի չխորացնելու խորհուրդ տալ: