Սիրիայում կռվող ադրբեջանցի վահաբականները մասսայաբար պատռել են իրենց ադրբեջանական անձնագրերը


14:43 , 9 հունիս, 2014

Սիրիայում կռվող ադրբեջանցի վահաբականները մասսայաբար պատռել են իրենց ադրբեջանական անձնագրերը: Պատռված անձնագրերով լուսանկարը տեղ է գտել ադրբեջանցի ծայրահեղականների սպանված առաջնորդ Աբու Յահյա ալ-Ազերիի ֆեյսբուքյան էջում, որն այժմ օգտագործում է նրա կինը: Լուսանկարի տակ գրված է «սատանայությունն ապացուցող փաստաթղթերն այսպես ենք ոչնչացնում»: Ադրբեջանական որոշ թերթեր այս քայլը գնահատել են որպես Ադրբեջանի դեմ ուղղված գործողություն՝ հավելելով, որ ադրբեջանցի վահաբականները հետագայում կարող են կռվել նաև այս պետության դեմ: