Շատ լավ կլինի, եթե մենք կարողանանք վեր կանգնել քաղաքական բոլոր գործընթացներից ու ընդհանրապես չքննարկել, առավել ևս` չվիրավորել, չվարկաբեկել այն մարդկանց, ովքեր մասնակցել են պատերազմին և մեր հաղթանակի գործում հսկայական ավանդ ունեն: Անկախ նրանց այսօրվա դիրքից, քաղաքական հայացքներից ու արած հայտարարություններից: Նման պահվածքը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ: Հարգենք հերոսներին:
Հ.Գ.
Նրանք մեղավոր չեն: Նրանց հայհոյելու ու արժեքները ոչնչացնելու փայլուն օրինակներ են տրվել: «Լավ» ուսուցիչներ ունեն: