Մեր հիմնական պրոբլեմը


10:06 , 9 հունիս, 2014

Մեր հիմնական պրոբլեմը (խնդիր բառն այն չէ) վատ իշխանությունները չեն եղել ու չեն:
Մեր հիմնական պրոբլեմը կյանքի վատ պայմանները չեն:
Մեր հիմնական պրոբլեմը ուրիշ է:
Երկրից հեռացել է իրականությունից դժգոh 500.000 տղամարդ: Մի այդքանն էլ պատրաստվում է հեռանալ: 
500.000 տղամարդով կարելի կլիներ ոչ միայն երկիրն ազատել վատ իշխանություններից ու երկիրը կարգի բերել, այլև գրավել ողջ Կովկասն ու Այսրկովկասը:
Մեր հիմնական պրոբլեմն այն է, որ մեզ ետ են վարժեցրել առանձին զինվորներից հարյուրյակ, ապա կոհորտա, ապա լեգեոն կազմելու հազարամյակներ շարունակ ունեցած շնորքից:
Եթե սա չվերականգնենք, մոտ ապագայում Մասիսն այս կողմից տեսնելն էլ կդառնա երազանք: