Դերասանուհի Քեթրին Մանասյանը գաղտնի է պահում առաջնեկի սեռը


21:32 , 7 հունիս, 2014

Կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանն ու  նրա ամուսնինը՝ Ջորջ Բեդուրյանը, սպասում են իրենց առաջնեկին։

ArmStar.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ  իրեն հիանալի է զգում՝ երանելի վիճակում է և անասելի երջանկության մեջ․ «Ընկերուհիներիս հետ անկեղծորեն ուրախացել եմ իրենց մայրանալու առիթներով և փորձել եմ լիարժեք զգալ այն զգացումները, որն իրենք են ունեցել հղիության ընթացքում: Բայց, երբ այդ ամենը քեզ հետ է պատահում, ամեն ինչ այլ է թվում և այլ մոտեցում ես սկսում ցուցաբերել»:

Դերասանուհին տեղեկացրեց նաև, որ դեռևս ուսանողական տարիներից մշտապես զբաղված է եղել դերասանական արվեստով, երգով, երբեք պասիվ չի եղել, սակայն հղիության մասին լուրն իմանալուց հետո իր մոտ կտրուկ ամեն ինչ փոխվել է՝ հրաժարվել է այդ բոլոր շարժուն և ակտիվ կերպարներից. «Թատրոնում աշխատելու տարիներից ի վեր սա ինձ մոտ ամենամեծ դադարն է. հինգ ամիս է, ինչ չեմ խաղում, բայց դա այն դեպքում, երբ գիտակցում եմ, թե ինչ կարևոր բանի համար եմ «զոհողություն» անում, թեպետ այս ամիս երկու ներկայացում կա իմ մասնակցությամբ»։

Քեթրինի խոսքերով՝ երեխայի սեռն արդեն պարզել են, սակայն այդ մասին չի ուզում հրապարակել. «Դա այժմ թող մնա հանրության համար գաղտնի, մարդիկ սիրում են գուշակություններ անել»։

Շարունակությունն՝ այստեղ