Անպատասխան մնացած հարցերիս կտա՞ս պատասխան ...


10:51 , 8 հունիս, 2014

Անպատասխան մնացած հարցերիս կտա՞ս պատասխան: Ես քո արևն էի, իսկ հիմա ինչպե՞ս ես ապրում առանց արև, մրսու՞մ է հոգիդ...Իսկ դու հարուստ էիր ինձանով, հիշու՞մ ես.... Ասում էիր, որ միակն եմ, որին անկեղծ սիրել ես երբևէ, իսկ երբ անկեղծ սիրում են լքու՞մ են: 
Գուցե հեշտ է լինել առանց իմ թվացյալ երեխայությունների, որոնց պատճառով բարկանում էիր: Իսկ հիշու՞մ ես, որ ամեն ինչ փորձում էի անել , որ ժպտաս, թե՞ մոռացել ես:Մինչև հիամ էլ գուցե հիշում ես աչքերս, հիշում ես՝ ինքա՜ն պարզությամբ լեցուն էին քեզ նայում, անկեղծ ժպտում, վախվորած այս ու այն կողմ նայում... ամաչում էի, հիշու՞մ ես: Հիշու՞մ ես ՝ ինչպես էիր նայում աչքերիս այն վերջին անգամը: Գուցե մոռացել ես: 
   Կարծու՞մ ես կներեմ, առաջվա նման կսիրեմ, կհավատամ....Կներեի ամեն ինչ, բայց այդ քայլդ ներել չեմ կարող, գուցե հաջորդ անգամ էլ նույնը կրկնես, իսկ դու ներելուս կարիքն ունե՞ս : Ես սովորեցի քո չլինելուն՝ դադաղ ու հաստատուն քայլերով, քիչ լացով ու հոգու տխրությամբ, բայց հիմա ես ազատվել եմ իմ ստեղծած հեքիաթային աշխարհից, որում մենք երջանիկ էինք: Գիտե՞ս, դու ավելի կարևորեցիր ձևավորված թյուր կարծիքը, քան ինձ ՝ իմ ամբողջ սիրով ու նվիրվածությամբ: Բայց նաև իմացիր, որ հոգիս սփոփվել է, քանի որ գիտի, որ Աստված ամենն է տեսել, նա՝ ի տարբերություն քեզ , գիտի՝ ինչքան անկեղծ է հոգիս ու ինչքան մաքրություն կար զգացածիս մեջ, որը կուրորեն չես նկատել, կամ էլ գերադասել ես հավատալ չեղածին, հորինվածին, քան իմ խոսքերին: Ընտրությունդ էր, իսկ ես հարգեցի, ինչպես միշտ եմ հարգել կայացրածդ ամեն որոշում: Գիտեմ, որ հիմա քեզ տանջում են իմ մասին մտքերն ու ինձ հետ կապված շա՜տ հուշեր... Իսկ ո՞վ թողեց դրանք անցյալում: Ո՞վ չպայքարեց, ո՞վ առանց մի վայրկյան մտածելու հաջողություն մաղթեց .... Չեմ մեղադրում քեզ, ընդունում եմ, որ սրտիդ ուզածն է եղել ու դու հիմա հանգիստ ես: Գուցե հիշում ես վերջին խոսքերս, մեղադրանքներդ և հպարտությունդ գերադասելը: Թող մեղավոր լինեմ քո առաջ, իսկ դու Աստծո առաջ ես մեղավոր, որ չես գնահատել նրա պարգևածը, որով այդքա՜ն երջանիկ էիր, վախենում էիր չունենալուց....Իսկ ու՞ր էին ջանքերդ պահպանելու: Հակացիր մի պարզ բան, դու այդքանով ինձ ավելի ուժեղ լինելու հնարավորություն ես տվել, թեև կորցրել եմ ամենակարևորը ՝ հավատ մարդու զգացածի նկատմամբ, բայց ոչինչ...
Դու հիմա ոչինչ չունես, որ իմ հետ կապված կլինի, լսու՞մ ես... Շարունակիր որոնումներդ, ինձ մեղադրելդ....Գտի՛ր լավագույնին, անթերիին, նրան, ում կվստահես ու որին կգնահատես:  Չէ՞ որ հենց դա էիր ուզում:  Բայց ուժեղ եղիր, մի թող, որ ունեցածդ ձեռքիցդ խլեն:
... Իսկ դու ինձ գրկել կցանկանայի՞ր, գրկի՛ր երազում, գրկի՛ր ամու՜ր, որ չհեռանամ, որովհետև այլևս չեմ լինի քո կյանքում: Հիմա ասա՛, սիրտդ ցավու՞մ է, իսկ գուցե հպարտությունդ մխիթարու՞մ է : Դու հիմա միայն նրան ունես, իսկ չե՞ս կարծում, որ միշտ մենակ կմնաս, որովհետև նա քեզ քնքնշություն ու սեր չի տա, երբեք ....