ՀՀ փաստաբանների պալատը որևէ առնչություն չունի համացանցում «լավագույն փաստաբան» կամ «լավագույն իրավաբան» մրցույթների հետ


13:04 , 7 հունիս, 2014

Հաշվի առնելով համացանցում տարածված մրցույթները լավագույն փաստաբանների և իրավաբանների մասին՝ ՀՀ փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ համացանցում «լավագույն փաստաբան» կամ «լավագույն իրավաբան» մրցույթների կազմակերպման հետ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը որևէ առնչություն չունի:
Փաստաբանների համայնքում լավագույն փաստաբան որոշելու համար բավարար չէ միայն չվերահսկվող քվեներ (ձայներ) գրանցելը: