Քանդված շենքում էլ կարելի է գեղեցկություն գտնել. Մոդել Աննա Բաբայանը նոր ֆոտոշարք է ներկայացրել


21:11 , 6 հունիս, 2014

Մասնագիտությամբ դիմահարդար ֆոտոմոդել Աննա Բաբայանը, ով վերջին տարիներին բնակություն է հաստատել Իսպանիայում, նոր ֆոտոշարք է ներկայացրել։ ArmStar.am-ին մոդելը փոխանցեց, որ մտահղացման հեղինակը  իր շատ լավ ընկեր Արման Սահակյանն է, ում ճաշակին և հետաքրքիր աշխատանքներին ծանոթ լինելով, միանշանակ  համաձայնել է այս գաղափարի իրականացմանը.

 «Մեծ սիրով ընդունեցի առաջարկը, թեև շատ քիչ ժամանակ ունեինք ֆոտոշարքի համար  և շատ արագ ենք նկարահանումն արել։

 Ասեմ, որ մեկ ժամից էլ քիչ տևեց։ Առավոտյան շատ վաղ  ենք արթնացել, մոտ  ժամը 7-ին, քանի որ նպատակ ունեինք օգտագործել պատուհաններից ներթափանցող լույսը»։

Թեև Աննան բնակվում է Իսպանիայում, սակայն ֆոտոշարքն իրականացրել է Երևանում, երբ մի քանի ամսով վերադարձել էր հայրենիք։

Ֆոտոմոդելի փաստմամբ՝ զգեստը և աքսեսուարներն ինքն է ընտրել, թեև շատ դեպքերում դիմում է նաև ոճաբանի օգնությանը։

Շարունակությունն՝ այստեղ