Վաղը՝ փետրվարի 18-ին մայրաքաղաքում կրկին առատ ձյուն կտեղա


17:42 , 17 փետրվար, 2012

Meteo-tv-ն տեղեկացնում է, որ Երևանյան այս գիշերն առանց տեղումների կլինի, իսկ փետրվարի 18-ին սպասվում է ձյուն, երեկոյան հնարավոր է` առատ: 
Գիշերը կլինի -4-6, ցերեկը 0+2, երեկոյան 0-2: Տեղ-տեղ հնարավոր է քամի, ցածր տեսանելիություն, մառախուղ:
Փետրվարի 19-ին տեղումների հավանականությունը փոքր է:
Փետրվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: