Մեր իշխանությունները իրենց կարճ խելքով ուզում են «ապացուցել», որ Արցախի՝ ՄՄ չմտնելը կապված է նրա անկախության հետ


09:56 , 3 հունիս, 2014

Մեր իշխանությունները իրենց կարճ խելքով ուզում են մեզ ու «աշխարհին» «ապացուցել», թե իբր Արցախի՝ Մաքսային միությանը չանդամակցնելը կապված ա ոչ թե նրա հետ, որ դրան դեմ են միությանը անդամակցողներն ու Ադրբեջանը, այլ որ դա Արցախի «ցանկությունն» ա, ու որ դա փաստում ա վերջինիս «անկախ» լինելը: Սերժին ու ՀՀԿ-ին թվում ա, որ եթե իրենք հայտարարեցին, թե «ո՞վ ա ասել, որ Արցախը Մաքսային ա մտնելու», «Արցախը Մաքսային չի մտնելու» և այլն, ապա մենք դա պետք ա ընկալենք ոչ թե որպես նրանց ձախողում, այլ դրա ետևում պետք ա փնտրենք ծրագրված հեռատես քաղաքականություն... Այսինքն` Արցախի՝ Մաքսայինին չմիանլը ոչ թե պետք ա կապենք Ալիևի հայտարարության ու անդամակցողների դիրքորոշման, այլ Հայաստանի հեռատես քաղաքականության ու Արցախի «ինքնադրսևորման» հետ: