Apple-ի iOS 8 համակարգում հնարավոր կլինի տեղադրել ցանկացած լեզվով ստեղնաշար, նաև հայերեն


23:46 , 2 հունիս, 2014

Screenshot 2014-06-02 14.33.38Համաշխարհային գլոբալացման հետեւանքով հայերենի զարգացման գործում երբեմն Google-ն ու Apple-ը ավելի կարեւոր դերակատարում ունեն, քան մեր մի շարք պետական հաստատություններ միասին վերցրած: Դա լավ է, թե վատ այլ հարց է... Եւ ահա Apple-ը քիչ առաջ հայտարարեց, որ իր նոր iOS 8 համակարգում հնարավոր կլինի տեղադրել ցանկացած լեզվով ստեղնաշար, այսինքն նաեւ հայերեն: