Շնորհավորում եմ բոլոր մեծ ու փոքրիկ երեխաներին


12:49 , 1 հունիս, 2014

Ծերության օրերին, ասում էր Շոպենհաուերը, չկա ավելի լավ մխիթարություն, քան այն բանի գիտակցումը, որ երիտասարդ տարիները նվիրվել են մի գործի, որը երբեք չի ծերանում: Այս առումով ցանկանում եմ, որ երեխաների դաստիարակության սուրբ և պատասխանատու գործն իրականցնողները իրենց և այլոց երեխաների համար ապահովեն այն պայմաններն ու ձևավորեն այն գիտակցությունը, որոնց վերջնաադյունքում այդ նույն երեխաները վաստակեն մխիթարված ծերություն ունենալու իրավունքը:

Ցանկացած երեխա փոքրիկ հանճար է (ճապոնական ասացվածքի մոտիվներով), բայց արի ու տես կյանքի ընթացքում դառնում է սովորական մահկանացու: Իսկ սա նշանակում է, որ երեխաների իրավունքների պաշտպանության գործում ԱՌԱՋԻՆ տեղում պետք է լինի և մնա նրանց հանճարեղության որակի պահպանումն ու զարգացումը: