Նոբելյան մրցանակի դափնեկիր Իսիդոր Ռաբիին մի անգամ հարցնում են.
-Ինչո՞ւ Դուք գիտնական դարձաք, այլ ոչ թե բժիշկ, իրավաբան կամ գործարար:
Ի պատասխան` նա ասում է .
-Իմ մայրն ինձ դարձրեց գիտնական: Եթե մյուս երեխաների ծնողներն ամեն օր հարցնում էին ՝ ի՞նչ ես սովորել, ապա իմ մայրը միանգամայն այլ հարց էր տալիս՝ ի՞նչ լավ հարցեր ես տվել այսօր դպրոցում: Հենց լավ հարցեր տալու պահանջի արդյունքում էլ ես դարձա գիտնական: