Հայերը հայրենասեր են այնքանով, ինչքանով դա չի հակասում անձնական շահին


17:04 , 31 մայիս, 2014

Ի՞նչ ա, կարծում եք` դրսից են գալիս մեր բնությունը ապականում...ՈՉ...հենց մենք ու միայն մենք ենք դա ի կատար ածում: Եթե կա անձնական, նույնիսկ չնչին շահ, ուրեմն գրողի ծոցը թող կորչի բնությունն էլ, Հայաստանն էլ` հայրենասիրության հետ միասին...հայերը հայրենասեր են էնքանով, ինչքանով դա չի հակասում անձնական շահին...Հենց էս պահին մեր բակում մի պաշտոն ունեցող բնակիչ պատրաստվում ա բակից մի 80քռ.մ. կանաչ տարածք զավթել, ծառահատել ու ավտոտնակ կառուցել...քաղաքապետն էլ կտա թույլտվությունը հաստատ: Էս պատկերը ամենուր ա...Լենինգրադի բնակչությունը մոտ հազար օր մնաց դաժան շրջափակման մեջ, բայց ...ֆանտաստիկ փաստ...մի հատ առողջ ծառ քաղաքում չի հատվել...Իսկ Երեւանում մի քանի ամիս հովհարային անջատում եղավ ու ամբողջ Նորքի անտառները մինչեւ քոքը թրաշվեց...ու ոչ միայն դա... Բա ոնց ցավով չփաստես, որ մենք հիմնականում բարբարոս, տարրական կուլտուրաից զուրկ, փնթի ու արդեն թերկրթված ժողովուրդ ենք, իսկ էն անիմաստ արտահայտությունները, թե մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, ու նմանատիպ ինքնագովքը մենակ ինքնախաբեության համար ա ծառայում: Ու քանի դեռ մենք էսպիսին էնք, խալխից քաղաքակիրթ վերաբերմունք պահանջելու իրավունք չունենք...մեկ ա, չենք ստանա...