Մենք չենք ասում` ԼՂՀ-ն ՀՀ պետական տարածք է. մեր խնդիրը ԼՂՀ անկախության ճանաչումն է


15:40 , 31 մայիս, 2014

Մի հատ փոքր, «մեժդուպրոչեմ» հարց.
ՄԱԿ, ԱՊՀ, ԵԽ անդամ ՀՀ-ն դարձել է 29.000 ք/կմ պետական տարածքով, չէ՞:
Կարո՞ղ ա մենք ասում ենք ԼՂՀ-ն ՀՀ պետական տարածք ա: Կարծեմ մեր խնդիրը 1991թ.-ից էս կողմ ԼՂՀ անկախության ճանաչումն ա, չէ՞: «Միացումը» էտ ժամանակից ոնց որ առժամանակ հետաձգել ենք, չէ՞:
Բա էլ էս շուխուրի իմաստը ո՞րն ա: