Միայն Թուրքիայում. 40 դոլար արժեցող տուգանքը չգրանցելու համար 60 դոլոր կաշառք


19:01 , 31 հուլիս, 2012

լիրա«Միայն Թուրքիայում» գլխագրով կարելի է բազմահատոր գիրք գրել: Հերթական դեպքը նույնպես կարող է իր պատվավոր տեղն ունենալ նման ժողովածուի մեջ:

Թուրքիայի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից մեկին երթևեկության կանոնները խախտած վարորդը կաշառք է առաջարկել:

Միգուցե ամեն ինչ սովորական թվա, սակայն հետաքրքրաշարժն այստեղ այն է, որ խախտման դիմաց վարորդը պետք է վճարեր 66 թուրքական լիրա, սակայն նա ոստիկանին առաջարկել է 100 լիրա խախտումը չգրանցելու համար: