Միջազգային հարթակում մեր ու ձեր չկա... բոլորս պիտի միասին լինենք


11:53 , 30 մայիս, 2014

Կյանքում էս երկրի համար մի փոքրիկ գործ չարած, ամբողջ օրը համացանցում անկապ-անկապ հոխորտացողները հրճվում են Նազարբաևի անակնկալ ելույթից: Հայրենասիրությունից ու չգիտեմ՝ ինչերից են խոսում, իրանց դրել են լուրջ վերլուծաբանների տեղ, բայց չգիտեն, որ էժանանոց դավաճաններ են... Ես զորակցությունս եմ հայտնում ՀՀ նախագահին ու հավատում եմ, որ մերոնք ճիշտ որոշում կընդունեն... Ընդ որում, այստեղ ներքաղաքական հարցեր չկան... Եթե այլ պայմաններում նույնիսկ իմ ամենաչսիրած մարդը լիներ նախագահ, ես էլի զորակցելու էի, քանզի միջազգային հարթակում մեր ու ձեր չկա... բոլորս պիտի միասին լինենք... Իսկ այդ ճղճիմ ստատուսագիրներն այդպես էլ իրենց կյանքը կապրեն՝ կողքից անիմաստ խոսելով ու ոչինչ չանելով...