Կարմիր տանիքներ ու տաք կարկանդակներ


11:59 , 30 մայիս, 2014

 

Մենք կապրեինք փոքր երկրի մեծ քաղաքում` սև թռչուններով, սպիտակ ճայերով: Մեր անսիկզբ ու անվերջ սիրո ընթացքում ես քեզ տաք կարդանդակներ կբերեի: Մենք տաք կարկանդակներ կուտեինք ցուրտ քաղաքի կարմիր տանիքներին՝ նայելով ցրտից կուչ եկած հրապարակներին ու անձրևից թրջված փողոցներին: Կկերակրեինք սպիտակ ճայերին տաք կարկանդակներով, իսկ սառած մնացորդները սև թռչուններին կթողնեինք: Կհետևեինք տաք շոկոլադ ըմպողներին ու կծիծաղեինք արտասվողների վրա: Սեր կկապեինք կարմիր տանիքներ ու գիշերը կիջնեինք այնտեղից՝ մեր անսև սրտերը անձև տանիքներին թողնելով: Ես քեզ տաք կարկանդակներ կբերեի, իսկ ոչ ոք դրա մասին չէր իմանա: Մենք կապրեինք սառը քաղաքի թաքուն սերերից կարմրած տանիքներին: