Մանկավարժական համալսարանում դասախոսներից շատերը դեմ են պարտադիր կուտակային համակարգին


23:44 , 29 մայիս, 2014

Այսօր լրատվական կայքերից մեկում հրապարակում էր եղել այն մասին, թե Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմից դեռևս ոչ ոք դիմում չի գրել և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից չի հրաժարվել: Ես ինքս նշված ԲՈւՀ-ի շրջանավարտ եմ և մինչ օրս էլ սերտ կապ ունեմ շատերի հետ։ Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր ՀՊՄՀ մի քանի տասնյակ դասախոսներ և աշխատակիցներ պատվիրված նամակներ են ուղարկել ԲՈւՀ-ի ղեկավարությանը, որոնք, հուսով եմ, ԲՈւՀ-ի ղեկավարությունը ոչ թե թաքցնում է, որպեսզի կարողանա ճնշումներ գործադրել և ստիպել հետ վերցնել դիմումները, այլ պարզապես նյութի հրապարակման պահին նամակները դեռևս հասցեատիրոջը չեն հասել։ 
Ինչևէ, անհրաժեշտ համարեցի տեղեկացնել հասարակությանը, որ ՀՊՄՀ-ում ևս շատերը դեմ են պարտադիր կուտակային համակարգին, իսկ ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը աջակցելու բոլոր նրանց, ում նկատմամբ փորձ կարվի որևէ տիպի ճնշում գործադրել։