Ծանր բեռը ընկնելու է պարոն Էրդողանի ուսերին


17:38 , 27 մայիս, 2014

Ցեղասպանության զոհերի սերունդներին ցավակցած Թուրքիայի ղեկավարությունը այժմ մի լավ մտածելու առիթ ունի, մոտավորապես այնչափ, որքան մտածել էր, թե ինչ է ասելու ապրիլի 24-ին: Հիմա պետք է մտածել ՀՀ նախագահի հրավերի շուրջ` 2015թ. ապրիլի 24-ին այցելել Հայաստան և տեղում առերեսվել Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին: Ամենայն հավանականությամբ, մտածելու ծանր բեռը ընկնելու է պարոն Էրդողանի ուսերին: