Կնոջ իրանի գեղեցկությունն ընդգծող հարսանյաց զգեստներ (photo)
16:04 , 27 մայիս, 2014
Հարսանեկան զգեստների ստեղծելիս պետք է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր դետալին: Իսկ այն զգեստները, որոնց ետևի՝ մեջքի հատվածը առանձնակի մանրակրկտությամբ և նրբագեղությամբ է ստեղծված, էլ ավելի յուրօրինակ և շքեղ տեսք է ունենում: Հարսանիք բլոգին առանձնահատուկ կերպով դուր են գալիս այն զգեստները, որոնք ստեղծելիս դիզայներները ջանք ու եռանդ չեն խնայել կնոջ իրանը առավել հմայիչ ցուցադրելու համար: Նուրբ ժապավենների վրա տեղադրված մարգարիտները, բյուրեղիկները կանացիություն և քնքշություն են հաղորդում այդ զգեստներին: Ի դեպ, ներկայացված զգեստներից շատերի դիզայներների հավաքածուներին Հարսանիք բլոգը առանձին-առանձին անդրադարձել է: