Մեր ուղեղը մեզ շրջապատող բարդ աշխարհը հասկանալու ու ընկալելու համար զարմանալի տակտիկաներ ու մեխանիզմներ է զարգացրել: Սակայն մեր հարմարվող միտքն այնքան էլ անթերի չէ և կարող է ենթարկվել լավ մտածված խաբկանքներին:
1 Այս քառանկյուններն իրականում նույն գույնն ունեն: Մատդ պահիր երկու պատկերների միջև ու տես, թե ինչպես են դրանք փոխվում:
Սա կոչվում է Քորնսուիթի խաբկանք, այն ազդում է ուղեղի որոշակի հատվածի վրա, որը երկու առարկաների միջև ավելացնում է գունային կոնտրաստը, երբ դրանց ծայրերը տարբեր գույներ ունեն:
2 Շիլ դարձրու աչքերդ ու քեզ ծանոթ դեմք կտեսնես:
3 10 վայրկյան նայիր այս կնոջ քթին, այնուհետև նայիր պատին: Նրա դեմքը կհայտնվի դրա վրա:
4 Այս մեքենաները նկարում տարբեր չափեր ունեն...
Սակայն իրականում դրանք բոլորը նույն չափսն ունեն:
«Պոնզոյի» խաբկանքը տեղի է ունենում, քանի որ ուղեղդ դատում է առարկաների չափը դրանց հեռավորության հիման վրա:
5 Այս կետերը թվում են, թե փոխում են գույներն ու պտտվում կենտրոնի շուրջ, սակայն եթե կենտրոնանաս միայն մեկ կետի վրա, կտեսնես, որ իրականում դրանք ոչ պտտվում են, ոչ էլ փոխում գույները:
6 Փարիզյան այգիներից մեկում թվում է, թե հսկայական եռաչափ գլոբուս է տեղադրված...
Այնինչ, իրականում այն ամբողջությամբ հարթ է:
7 Նայիր դեղին կետին: Այնուհետև գլուխդ մոտեցրու էկրանին ու վարդագույն շրջանակները կպտտվեն:
8 Չես հավատա, սակայն A և B քառանկյունները մոխրագույնի միևնույն երանգն ունեն:
Ահա այստեղ դա ապացուցվում է:
Մեր ուղեղը գույները ավտոմատ հարմարեցնում է շրջակա ստվերներին: Այս դեպքում B-ն գլանի երանգն ունի, A-ն նույնպես, սակայն ուղեղը հավատում է, որ այն ավելի բաց երանգ ունի:
9 30 վայրկյան նայիր այս պտտվող պատկերին, այնուհետև նայիր «Սկիզբը» ֆիլմից այս կադրին…
Շարժվող պատկերը կենդանանում է:
10 «Ամեսի սենյակի» խաբկանքը ստեղծելու համար սենյակի հետևի պատը թեքվում է տեսախցիկի ուղղությամբ, իսկ առաստաղը՝ ներքև:
11 Թվում է, թե դեղին ու կապույտ ուղղանկյուն պատկերները շարժվում են մեկը մյուսի հետևից, չէ՞:
Երբ սև ձողերը հեռացվում են, երևում է, որ դրանք իրականում հավասարաչափ ու զուգահեռ են ընթանում: Սև ձողերը խեղաթյուրում են ուղեղի` շարժումը ընկալելը:
12 Գլուխդ դանդաղորեն մոտեցրու պատկերին ու կենտրոնի լույսն ավելի պայծառ դառնա, հեռացրու գլուխդ ու լույսը կթուլանա:
Լուսային էֆեկտի այս խաբկանքը հայտնաբերվել է Մեյն համալսարանի պրոֆեսոր Ալան Ստաբսի կողմից:
13 Նայեք գունավոր նկարի կենտրոնին ու սպասեք, մինչև այն սև ու սպիտակ դառնա:
Նկարը սև ու սպիտակ տեսնելու փոխարեն ուղեղդ այն լցնում այն գույներով, որը կարծում է, թե պետք է տեսնես նախորդ նկարի գույների վրա հիմնվելով: Աչքերդ թարթիր, ու նկարը նորից սև ու սպիտակ կտեսնես:
14 Դինոզավրերի աչքերը հետևում են ձեզ՝ ուր էլ գնաք...
Այս խաբկանքը գործում է, որովհետև չնայած նրան, որ մենք հեռանում են դինոզավրի աչքերից, այնուամենայնիվ մեր ուղեղը հավատում է, թե առարկան, որն ավել հեռու է, ավելի մեծ է (ինչպես որ 4-րդ կետում):
15 Ակիյոշի Կիտաոկան երկրաչափական պատկերները պայծառություն ու գույներ են օգտագործում՝ շարժական խաբկանքներ ստեղծելու համար: Այս պատկերներն իրականում շարժական չեն, սակայն մարդկային ուղեղն այն հենց այդպիսին է ընկալում:
16 Բազմակի պատկերները միմյանց վրա տեղադրելով՝ լուսանկարիչները կարողանում են երկու դեմքով զարմանալի դիմանկարներ ստեղծել:
17 Ո՞ր կողմ է ընթանում գնացքը: Բավականաչափ երկար նայիր կամ աչքերդ թարթիր, ու այն իր ուղղությունը կփոխի:
Այս էֆեկտը կոչվում է «վագոնի-անիվի էֆեկտ»: Մեկ վայրկյանով աչքերը փակելու ու հետո բացելուց հետո կամ, նայելով այն ուղղությամբ, որով ուզում ես, որ գնացքը շարժվի, հնարավորություն կտա քեզ փոխելու դրա ուղղությունը: Այսպես է նաև անիվների դեպքում:
18 Ո՞ր ուղղությամբ է պտտվում է պարող աղջիկը՝ ժամացույցի սլաքի ուղղությա՞մբ, թե հակառակը: Պատասխանը՝ երկուսն էլ:
Կամ աջ կամ ձախ պարուհուն նայելով՝ կարող ես փոխել կենտրոնում պարողի շարժման ուղղությունը:
19 Սովորական եռաչափ նկարների միջոցով կարելի է դիտողների մոտ տեսողական խաբկանք առաջացնել:
20 Մի քանի վայրկյան նայեք կենտրոնի կանաչ կետին ու տեսեք, թե ինչ է տեղի ունենում դեղին կետերի հետ:
Դժվար է հավատալ, սակայն դեղին կետերն իրականում երբեք էլ չեն անհետացել:
21 Թվում է, թե մեկ մարդու դեմք է պատկերված դիմակի ետևում…
Այնինչ, ավելի մոտիկից նայելու դեպքում կտեսնեք, որ երկու համբուրվող մարդկանց պատկեր է, և ոչ թե մեկ մարդու դեմք:
22 Սկզբում լուսանկարում երեք գեղեցիկ կանայք են երևում:
Սակայն շրջեք պատկերն ու բոլորովին այլ բան կտեսնեք:
Մեր ուղեղում կա հատված, որը պատասխանատու է դեմքերի ընկալման համար, սակայն հազվադեպ է, որ դեմքերը հակառակ դիրքով լինեն: Երբ հանդիպում ենք դրանց, մեզ համար դժվար է ճիշտ ընկալել դրանք:
23 Այս հատվածավորված շրջաններն իրականում կատարյալ շրջաններ են ու միմյանց ընդհանրապես չեն դիպչում:
24 Այս լիճը այնքան պարզ է, որ թվում է՝ դե այնքան էլ խորը չէ, սակայն իրականում այն 113մ խորություն ունի:
25 Սա պարզ խաբկանք է, սակայն բավականին զիլ:
26 Եռաչափ պատկերներով սենյակը թվում է, թե անհատակ է, ու միայն ամենախիզախներն են համարձակվում ոտք դնել այստեղ:
27 Ծածկեք միջանցքի երկու կողմերն ու անիմացիայի արագությունը կդանդաղի, ծածկեք կենտրոնը, ու այն կարագանա:
28 Միայն մեկ սև քարտի շնորհիվ մարդկային ուղեղն ու աչքերը կարող են զարմանալի անիմացիա ընկալել: