Ռուսն ու ռուսաստանցին նույնական չեն


00:09 , 25 մայիս, 2014

Այն, որ Ռուսաստանն ու ռուսներին չի կարելի նույնացնել` ողջամիտ մարդու համար առնվազն կասկածից վեր պետք է լինի: Բայց արի ու տես, որ մեր հրապարակային դեմքերից շատերն օգտվելով Ռուսաստանի Դաշնության քաղաքականության հանդեպ մերժողական վերաբերմունք կամ ատելություն դրսևորելու իրենց իրավունքից` երբեմն մեթոդաբանական «խարդախության» են դիմում և ջուր լցնում էթնիկական անհանդուրժողականության ջրաղացին:

Բանն այն է, որ ֆեյսբուքյան և այլ հարապարակումներում հաճախ ՌԴ հանդեպ ցասումն արտահայտվում է ռուսներն այսպիսին կամ այնպիսին են որակումներով: Էնպիսի տպավորություն է առաջանում, որ Ռուսաստանում ռուսներից բացի այլ էթնոսներ կամ ժողովուրդներ չկան կամ ՌԴ իշխանություններում բացառապես «զտարյուն» ռուսներ են:

Որքան ուզում եք քննադատեք ՌԴ քաղաքականությունը, արդարացի կամ անարդարացի գնահատականներ տվեք, բայց պետք չի այդ քաղաքականության հիմքում դնել էթնիկական նկարագիր: Ռուսն ու ռուսաստանցին նույնական չեն: