«Անհնարին ոչինչ չկա». փորագրություն ածելիի ծայրին


13:20 , 24 մայիս, 2014

Ածելիի սայրին գրված է «Անհնարին ոչինչ չկա», որի հեղինակը անգլիացի Գրեմ Շորթն է: Անզեն աչքով այս բառերը կարդալ, բնականաբար, հնարավոր չէ, անհրաժեշտ է 400 անգամ խոշորացնող մանրադիտակ: 7 ամիս կեսգիշերից մինչև 05:30 նա աշխատում էր փորագրության վրա: Նա աշխատում էր միայն գիշերը, քանի որ այդ ժամերին տատանումները քիչ են, իսկ հատուկ սարքավորումը հետևում էր նրա սրտի զարկերակին, որպեսզի նա կարողանար տառերը գրել սրտի զարկերի միջև ընկած ժամանակահատվածում: Շորթը օրական լողում էր 10 կմ, որպեսզի կարողանար սրտի զարկերի քանակը 1 րոպեի ընթացքում հասցնել 30-ի:
Մանրաքանդակը վաճառեց 76.000 դոլարով: