Համալիրը աճուրդի հանելու վերաբերյալ Ֆեյսբուքի որոշ գլամուր օգտատերերի ռեակցիաին հին անեկդոտ է հեշեցնում


16:57 , 20 մայիս, 2014

Համալիրը աճուրդի հանելու վերաբերյալ Ֆեյսբուքի որոշ գլամուր օգտատերերի ռեակցիաից հետո, ակամայից հիշեցի հին անեկդոտը, երբ մեկը նստում է տաքսի և ասում. «Վարպետ, քշի Թուրքիա»: Վարորդի հարցին թե ինչու է ուզում գնալ Թուրքիա, ուղևորն ասում է, որ թուրքերը մերոնց կոտորել են, գնամ ես էլ իրենց կոտորեմ: Վարորդ ասում է, «Բայց դա 1915թ եղել»: Ուղևորի պատասխանը. «Բայց ես նոր եմ իմացել»: Եվ որպեսզի մեր գլամուր հասարակությունն այսուհետ էլ նման ցնցումների մեջ չընկնի, և շոկ չապրի, «на всякий» զգուշացնեմ, որ Երևանի կոնյակի գործարանը, «Զվարթնոց» օդանավակայանը, Երևանի գինու գործարանը, «Կասկադ» համալիրը, Հրազդանի էլեկտրակայանը, «Արմենիա» և «Երևան» հյուրանոցները, Ալավերդու և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատները և էլի լիքը բան, վաղուց վաճառված է: