Ո՞վ է հարուստ


12:20 , 28 հուլիս, 2012

Մի հարուստ մարդու մասին հարցրեին Դիոգենեսին, թէ արդեօ՞ք հարուստ է նա:
- Չգիտեմ,- պատասխանեց Դիոգենեսը,- ինձ յայտնի է, որ նա շատ դրամ ունի:
- Նշանակում է՝ նա հարուստ է:
- Հարուստ լինելը և շատ դրամ ունենալը նոյնը չէ,- ասում է Դիոգենեսը: - Հարուստ է նա, ով լրիւ բավարարւում է իր ունեցուածքով: Իսկ նա, ով ջանում է ունեցուածքից աւելի ունենալ, աւելի աղքատ է, քան նա, ով ոչինչ չունի, բայց այդույանդերձ գոհ է իր վիճակից: