Հանրապետական խմբակցությունում լրագրողներին վիրավորելու շատ վատ ավանդույթ է ձևավորվել


14:50 , 19 մայիս, 2014

Հանրապետական խմբակցությունում մի տեսակ շատ վատ ավանդույթ է ձևավորվել դեռ Մհեր Արշակյանի ու Մհեր Սեդրակյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո. պատգամավորը վիրավորում է լրագրողին, գործընկերները սկսում են հերթով-կարգով մեկ առ մեկ ներողություն խնդրել, բայց վիրավորող պատգամավորը երբեք առաջինը ծպտուն չի հանում: Իսկ կլինի՞ դրա փոխարեն պատգամավորների շրջանում սկսել էթիկայի դասեր անցկացնել: Գուցե օգնի, և դուք ստիպված չլինեք Ձեր գործընկերների փոխարեն կարմրել: